47 Կիևյան
սուրճ
- Ողջույն,
հյուրանոցային
սպասարկու՞մն
է: Ուզում եմ
մի մեծ գավաթ
սուրճ
պատվիրել
ինձ համար՝ 406
սենյակ:
- Մեկ, թե՞
երկու:
- Կներե՞ք:
- Մեկ, թե՞
երկու:
- Նկատի
ունեք՝ ա՞նձ:
Մեկ հոգու՝
ինձ համար:
- Ոչ…բաժակ:
- Ինձ պետք է
մի բաժակ,
բայց այնքան
սուրճ, որ
չորս բաժակում
տեղ կաներ:
- Չորս բաժա՞կ
եք ուզում:
- Ո՛չ, մի գավաթ,
բայց շատ
սուրճով.
ամբողջ օրը
սեղանի մոտ
աշխատելու
եմ ու չեմ
ուզում անընդհատ
հյուրանոցային
ծառայություն
զանգել՝
սուրճ
պատվիրելու:
- Ուրեմն, քանի՞
բաժակ:
- Օ, ես հասկացա… Այո,
ես
ցանկանում
եմ չորս
բաժակ:
- Չորս բաժա՞կ:
- Շատ լա՜վ:
- Կրկին
ողջույն,
հյուրանոցային
սպասարկու՞մն
է: 406-ից է:
... Դուք ինձ
ուղարկեցիք
չորս բաժակ
սուրճ,
բոլորը
բաժակներում,
բոլորն էլ
պաղ, և գավաթ
չկա:
Կարո՞ղ եմ մի
մեծ գավաթ
սուրճ
պատվիրել... Ես
գիտեմ, որ
դուք ունեք
այդպիսին,
քանի որ ես
մեկը ըմպեցի
այս առավոտ:
Դա մի լավ մեծ
գավաթ էր, բայց
հազիվ թե գոնե
մի քիչ սուրճ մեջը
կար: Ես
կցանկանայի
մի մեծ գավաթ
սուրճ, լիքը
սուրճով...
խնդրում եմ:
Ես
ներողություն
եմ խնդրում,
իմ ռուսերենը
շատ աղքատիկ
է, բայց դուք միջազգային
հյուրանոց եք,
այնպես որ
գուցե այստեղ
կա ինչ-որ
մեկը, որ
խոսում է
անգլերեն և
կարող է
օգնել ինձ, որ սուրճ
պատվիրեմ:
- Ես խոսում եմ
անգլերեն: Ձեզ
սուրճ արդեն
բերել են,
մենք
ուղարկել ենք
այն:
- Բայց այն
պաղած է:
- Մենք
ուղարկել
ենք ավելին՝
չորս բաժակ, ճի՞շտ
է:
- Լավ, ոչինչ, ես
փոխարենը
հյութ եմ
պատվիրում:
- Դիետի՞կ, Զրո՞
թե՞ Կլասիկ:
Դնում եմ
խոսափողը ...

© Ian Gillan 2011
|