The complete lyrics - all in good time

73 Մտքիցս դուրս

(Գիլլան, Այոմի)
WhoCares-
ի երկու A-կողմերով սինգլից

Այս երգը նախապես կոչվում էր Defense de fumer dans les toilettes՝ ի պատիվ այն տարածված գրության, որ իմ դիմաց էր ելնում ամեն մի ճամփորդության ընթացքում, և որը ձեր խոնարհ ծառան ևս մեկ անգամ անխուսափելիորեն նկատեց Թոնի Այոմիի հետ Երևանից տուն վերադառնալիս:

Կարծես թե մենք չգիտեինք, որ ինքնաթիռում ծխել չի ​​թույլատրվում Ես կարծում եմ, որ պետք է կենտրոնանալ ավելի լուրջ նախազգուշացումների վրա, թե ինչն է արգելվում թռիչքի ժամանակ: -Բարի լու՛յս, տիկնա՛յք և պարոնա՛յք: Ողջունում ենք ձեզ ինքնաթիռի հարթակում, բլա բլա բլա ... Կարե՞լի է հիշեցնել ձեզ, որ սա առանց սպանության չվերթ է. սպանություններ չպետք է տեղի ունենան, քանի դեռ դուք ինքնաթիռում եք: Խեղդումը, դանակահարությունը, մայրասպանությունը կամ ցանկացած այլ տեսակի սպանություն խստիվ արգելվում է ... իսկ ինքնասպանությունը զուգարաններում, եթե հայտնաբերվի ծխի դետեկտորի կողմից, կհանգեցնի դատական հետապնդման և թռիչքի իրավունքի զրկման: Բռռռռռռռռ!
Սակայն բանականությունը հաղթեց, և թեման դարձավ պակաս թեթևամիտ, երբ մենք գրեցինք այս երգը՝ որպես հատուկ պրոյեկտ: Հոնորարը կհատկացվի Գյումրու (Հայաստան) երաժշտական ​​դպրոցի շենքի շինարարությանը, ինչի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել Caramba-ի էջերում (www.gillan.com):
Իրավամբ, ես երբեք չեմ մոռանա իմ առաջին այցը Հայաստան` 1990 թ հունիսի 17-ից 20-ը, երբ հանդես եկա Երևանի մարզահամերգային համալիրում, և ինչն ավելի էական է՝ այցելեցի Սպիտակ, որը Գյումրու հետ գտնվում էր ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնում. 1988 թ. դեկտեմբերի 7 ին` ժամը 11.41, ցնցվեց տարածաշրջանը՝ թողնելով 25.000 զոհ ու քառորդ միլիոն անօթևան:
Դրանից տասնյոթ ամիս անց մարդիկ դեռ քայլում էին կարծես ապակե աչքերով: Սպիտակի քաղաքապետն ասաց ինձ, որ տարածաշրջանում երբևէ երաժշտություն չի հնչում, չկա երաժշտություն ո՛չ եկեղեցում, ո՛չ դպրոցներում, ո՛չ ռադիոյով, ո՛չ մի տեղ ... Թվում էր, թե նույնիսկ թռչունները դադարել էին երգել: Ես անմիջապես գրեցի Դժոխքի պատկերներ անվանմամբ մի երգ, որը հայտնվել է Gillan-ի Toolbox ալբոմում, և որին հղումներ են արվում ներքոբերյալ կրկներգում:
Մենք սովոր ենք տեսնել բնության արհավիրքները մեր ամենագետ նորություններով, բայց այս ամենը տեղի ունեցավ, երբ Հայաստանը դեռ (գրեթե) Խորհրդային Միության մասն էր, ու համեմատաբար քիչ ռեպորտաժներ եղան:
Միայն Թոնին և ես չենք տրամադրելու օգնություն, կան շատ լավ մարդիկ, որոնք ներդնում են ոչ միայն իրենց ազդեցությունը, այլ նաև ապահովում են, որ ամեն պեննի ուղղակիորեն փոխանցվի դպրոց: Դրանց թվում են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և նախագահ Սերժ Սարգսյանը, ովքեր WhoCares-ի ձայնագրության առաջին վինիլային օրինակը նվեր են ուղարկել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
Թվում է՝ ոչ միայն ոստիկանները, այլև նախագահներն ավելի երիտասարդանում են

 

Մտքիցս դուրս

(Գիլլան, Այոմի)

 

Դա արագ պատահեց, բայց ինձ խելահան արեց

Հիմա ասում են, թե անմեղսունակ եմ ես

Հրաշք է, որ ամենից հետո ես դեռ այստեղ եմ

Աչքի առջև եմ` պատին կախված ոսկեզօծ շրջանակում

Այսպես է ստացվում լուցկու հետ խաղալիս

Մոխրացավ ամեն ինչ

Ես կորած եմ և կոտրած սրտով

Մինչ հազիվ էին ծնվել իմ երազանքները

 

Դուք երբեք չեք քշի այդ քաջքերին

Մտքիցս դուրս

Ես գիտեմ, որ դրանք գնացել են, բայց չեն ելնում

Մտքիցս դուրս

Ես դեռ տեսնում եմ դժոխքի պատկերները որ

Խելահան են ինձ անում

Oooooh

 

Որոշ պատկերներ կանգնեցնում են

Իմ լուսանկարային հիշողության ընթացքը

Դա ես չէի, և դու չէիր

Բայց մենք ցավ ենք զգում. ամեն ինչ պարզ է

Մեղավոր չեմ ես, բայց խիղճն է ինձ տանջում,

Որ ունի արճիճի ծանրություն

Ու մի բան էլ ավելացնեմ՝

Դժբախտաբար չկա դրանից ազատում

 

Դուք երբեք չեք քշի այդ քաջքերին

Մտքիցս դուրս

Ես գիտեմ, որ դրանք գնացել են, բայց չեն ելնում

Մտքիցս դուրս

Ես դեռ տեսնում եմ դժոխքի պատկերները որ

Խելահան են ինձ անում

Oooooh

 

Oh, ի՛նչ միայնակ կյանք է

Oh, ի՜նչ միայնակ կյանք

 


back to the Wordography index